Ապագայում «Մատանիների տիրակալը» սերիալում Բելդորի դերը կխաղա Ռոբերտ Արամայոն, որը հայտնի Է «Գահերի խաղից»: Այդ մասին, հայտնել Է Radio Times-ը:
Նա կփոխարինի Ուիլ Փոուլթերին, որը նկարահանումներին չի կարողացել մասնակցել գրաֆիկի պատճառով:
Դերասանը, որը մարմնավորել Է երիտասարդ Նեդ Սթարքին, կմիանա այն կազմին, որի մեջ արդեն մտնում են «Գահերի խաղի» «շրջանավարտ» Ջոզեֆ Մոուլը, Մարքելա Քավենան («Զբոսախնջույք՝ կախաժայռի մոտ») եւ Մաքսիմ Բոլդրին («Ծծկերները», «Հոլիոքս»):
Նաեւ սերիալում նկարահանվելու են Մորֆիդ Քլարքը, որը հայտնի Է «Անհայտ սկիզբներ» սերիալից: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ նա մարմնավորելու Է Գալադրիելին:
«Մատանիների տիրակալը» սերիալում կցուցադրվեն այն իրադարձությունները, որոնք նախորդում են Թոլքինի նշանավոր եռերգության առաջին մասի պատմություններին: Նախագծի սցենարիստներն են՝ Պատրիկ Մաքքեյնը եւ Ջոն Դ.Փեյնը. նկարահանումները կատարվելու են Նոր Զելանդիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 16.49
