13.1 C
Yerevan
13 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 12.09.2023
Գլխավոր » Ինչու է կենսաթոշակների բարձրացումը հաճախ 10%-ից պակաս
Գլխավոր Նորություններ

Ինչու է կենսաթոշակների բարձրացումը հաճախ 10%-ից պակաս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության ներկայացուցիչներն անցած տարի բազմիցս հայտարարել էին, որ 2020 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները միջինում 10% բարձրանալու են: Այդ «միջինում» բառը լրատվականների վերնագրերից հաճախ սղվում էր և մարդիկ սպասում էին հենց 10% բարձրացման:

Եվ ահա հունվարի առաջին օրերին կենսաթոշակները փոխանցվեցին, բայց շատ դեպքերում այդ բարձրացումը 10%-ից պակաս էր` 4%, 7.1%, 8.2% և այլն:

NewArmenia.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է հաշվարկ իրականացվել, որ կենսաթոշակների բարձրացումը հենց 10% չի կազմել և մարդիկ իրենց խաբված են զգում:

«Կենսաթոշակը հաշվարկվում է բանաձևով` հիմք ընդունելով աշխատանքային տարվա արժեքը, որը կառավարության որոշմամբ է, ու աշխատանքային ստաժը: Եվ, բնականաբար, տարբեր ստաժի դեպքում մեծությունը տարբեր է ստացվում»,- ասաց Ա.Գալստյանը:

Նա նշեց, որ կենսաթոշակի հաշվարկման բանաձևը նշված է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15 հոդվածում:

Ըստ այդ օրենքի տվյալ հոդվածի`«Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը:

Մինչև 25 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,04, իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,04 X Ս բանաձևով,

բ) 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,02 X (Ս-25) բանաձևով»:

Նմանատիպ Հոդվածներ

«Դուք լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք՝ ինձ փոխանցել են իրավիճակ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի՞ լինելու»

Սերինե

Նայեք Ադրբեջանի դաշնակցի հուսալիությունն ու մերը․․․ ՀՀ-ն էլ ԼՂ-ի հետ լինի, մեկ է՝ Բաքվի դեմ մենակ է. Փաշինյան

Սերինե

Դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միչացնքի փակման համար. վարչապետ

Սերինե
Բեռնում.....