Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել և բերման են ենթարկել 63-ամյա մի տղամարդու, որը հետախուզվել է խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
«Հունվարի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները, մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Հաղթանակի 2-րդ փողոցում հաշվառված 63-ամյա մի տղամարդու, որը նոյեմբերի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:
