16.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » Նախարար. «Դալմա մոլից» մարդկանց տարհանել են, բայց երկրաշարժի սպասվելու որևէ հիմք չկա. Azatutyun.am
Այլ Լուրեր

Նախարար. «Դալմա մոլից» մարդկանց տարհանել են, բայց երկրաշարժի սպասվելու որևէ հիմք չկա. Azatutyun.am

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա մոլից», որ այնտեղ ինչ-որ ցնցումներ են իբր նկատվում, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա», — մանրամասնեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. — «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի: Մերոնք են հիմա տեղում աշխատում: Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երկրաշարժի վտանգի ահազանգով «Դալմա մոլից» տարհանում է իրականացվում:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Նմանատիպ Հոդվածներ

Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին

Նատա Հարությունյան

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել

Նատա Հարությունյան

ԱԻ նախարարն այցելել է Արցախ

Անի Գրիգորյան
Բեռնում.....