8.1 C
Yerevan
5 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.10.2023
Գլխավոր » «Զվարթնոց»-ի ոստիկանները պարզել են երիտասարդից 60 հազ. 450 ռուբլի գողացած անձի ինքնությունը
Այլ Լուրեր

«Զվարթնոց»-ի ոստիկանները պարզել են երիտասարդից 60 հազ. 450 ռուբլի գողացած անձի ինքնությունը

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են հունվարի 4-ին ժամանման սրահում երիտասարդից 60 հազար 450 ռուբլի գողացած անձի ինքնությունը:

«Հունվարի 4-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ժամանման սրահում 60. 450 ռուբլի են գողացել։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը։ Գեղարքունիքի Մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ 60․450 ռուբլին վերադարձվել է տուժողին։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում. ուղիղ

Նատա Հարությունյան

«Զվարթնոցում» իրականացվելու է ուղևորների հեռահար ջերմաչափում «խելացի» սաղավարտներով

Անի Գրիգորյան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շաբաթը մեկ անգամ կիրականացվեն կանոնավոր բեռնային փոխադրումներ

Աշխեն
Բեռնում.....