26.1 C
Yerevan
15 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 14.09.2023
Գլխավոր » Քաղաքացիները կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում
Այլ Լուրեր

Քաղաքացիները կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 8-ին բաժին եկած 53-ամյա կինը, որը Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է ամուսնու հանգուցյալ եղբորը։

Ոստիկանության Արմավիրի բաժին եկած Արաքս գյուղի 33-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։ Արմավիր քաղաքի բնակիչ, 74-ամյա մի տղամարդ էլ դարձյալ Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, ականանետի ական, հակատանկային նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ։

Հունվարի 9-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում։ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ` նախատեսված 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։

Դարձյալ հունվարի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին եկած Մերձավան գյուղի 41-ամյա բնակիչը կամավոր հանձնել է առանց գործարանային համարի, կարճեցված փողով հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, ինչպես և նռնակի պայթուցիչներ ու տարբեր տրամաչափի 230-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Աստղաձոր գյուղում ապրող 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է պայթուցիկ նյութ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք գտել է ձեղնահարկում։

Վայք քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է 5,6մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, երեք նռնակ, որոնցից երկուսը՝ ինքնաշեն, և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքը մաքրելիս։

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ևս արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Հունվարի 8-ին բաժին եկած 56-ամյա կինը, որը Գյումրու բնակիչ է, կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5,6մմ տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ եղբորը։

«Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր՝ 2 մլրդ դոլարի արժողության փաթեթի տրամադրման և ՌԴ դեմ նոր պատժամիջոցների ներդրման մասին

Սերինե

Չինաստանը հաջողությամբ փորձարկել է նոր «Ֆանտոմային տիեզերական զենք»

Սերինե

Ռուսաստանը գաղտնի զենք է մատակարարել Հարավային Սուդանին՝ շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, մինչդեռ «Վագներ» ՄՌԸ-ն մեծացնում էր իր ազդեցությունը Աֆրիկայում

Սերինե
Բեռնում.....