19.1 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.09.2023
Գլխավոր » «Ժողովուրդ». Դատավոր Արայիկ Մելքումյանն ԱՄՆ-ում քաղաքական ապաստա՞ն է խնդրել
թերթերի տեսություն

«Ժողովուրդ». Դատավոր Արայիկ Մելքումյանն ԱՄՆ-ում քաղաքական ապաստա՞ն է խնդրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Սակայն դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի փետրվարի 14-ին դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եվ Մելքումյանը, չհաշտվելով իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու դեկտեմբերի 24-ին ՍԴ-ն բավարարեց բողոքն ու հակասահմանադրական ճանաչեց ԲԴԽ որոշումը:

Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի եւ դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում: Կվերականգնվի նախկին պաշտոնում, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն Արայիկ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն ԱՄՆ-ում պարզապես սովորում ու աշխատում է, եւ հայտարարեց, թե դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան:

Անդրադառնալով իր՝ սնանկ լինելու եւ պարտքեր ունենալու վերաբերյալ տեղեկությանը՝ հայտնեց. «Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն նախկին ԲԴԽ-ն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ նորընտիր դատավորները սպասում են երդման. դեռ չեն կարող ստանձնել պարտականությունները. «Ժողովուրդ»

Սերինե

ՍԴ նախագահի, փոխնախագահի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված լրացուցիչ հավելումները կնվազեն

Սերինե

«Կալանք տվող» դատավորներից ոմանք՝ պահեստային դատավորներ. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....