«Արցախի Մարտունու հուշահամալիրը, ուր ննջում են արցախյան ազատամարտում զոհված քաջորդիները, վերստին մարդաշատ էր: Ավանդույթի համաձայն, ծնողներն ու հարազատներն այստեղից են պաշտպանության բանակի շարքերը ճանապարհում զինակոչիկներին: Ճամփում են զինվորական նվագախմբի խրոխտ քայլերգով, զուռնա-դհոլի նվագակցությամբ եւ, իհարկե, միասնական շուրջպարով…
Ազնիվ տատն իր հինգերորդ թոռանն է հայոց բանակ ճանապարհում` օրհնանքի խոսքերը շուրթերին: Չնայած պատկառելի տարիքին՝ սիրով ու ոգեւորությամբ միանում է շուրջպար բռնած երիտասարդներին եւ խանդավառում նրանց: Նա խաղաղություն, բարեհաջող ծառայություն է մաղթում բոլոր զինակոչիկներին, հորդորում կարգապահ ու մարտունակ զինվոր լինել եւ անառիկ պահել երկրի սահմանները, «Ավոյի պես սիրել ու պաշտել հայրենիքը»:
ՊԲ սպա Ռոբերտ Վանյանը, ով որպես կամավորական, առաջիններից մեկն է զինվորագրվել արցախյան ազատամարտին, կռվել Ավոյի գլխավորած պաշտպանական գնդում, անցել փորձությունների միջով եւ ոչ քիչ դառնություններ կրել` պատերազմում կորցնելով ընկերներին ու հարազատներին, վստահեցնում է, որ «այսօր պատիվ է ծառայել հայոց բանակի շարքերում, որը տարածաշրջանում ամենամարտունակներից է, եւ ամենավճռական պահերին բազմիցս է ապացուցել իր ուժը»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
