Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն անկեղծացավ, որ դեռևս չգիտի, թե ինչպես է օրն անցկացնելու, և բացառիկ ծննդյան օր կլինի, թե` ոչ: Խոսելով նոր սերնդի մասին՝ լեգենդար ֆուտբոլիստը շեշտեց, որ ֆուտբոլը շատ լավ մարզաձև է, սակայն լավ ֆուտբոլիստ դառնալուց առաջ հարկ է, որ կրթված մարդ լինես: Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականին Երևանում:
Ֆուտբոլային կարիերան սկսել է 1973 թվականից Երևանի «Արարատ»-ում: Հանդես է եկել «Արարատ», «Իսկրա», «Պախտակոր», «Կիլիկիա», «Փյունիկ» թիմերում: Խորհրդային միության երիտսարդական թիմում կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 1980 թվականին` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մարզչական կարիերայի ընթացում Հովհաննիսյանն աշխատել է «Տավրիա», «Հոմենընդմեն», «Կիլիկիա», «Փյունիկ» և Տաշկենդի «Լոկոմոտիվ» ակումբներում: 1996/97 թվականների եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավոր է հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստին` մաղթելով անսպառ եռանդ և երկարակեցություն
