24.1 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.09.2023
Գլխավոր » Կարեն Աբրահամյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամաս
Այլ Լուրեր

Կարեն Աբրահամյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամաս

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հունվարի 9-ին այցելել է հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Բանակի հրամանատարը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոնների կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին նշել է, որ պաշտպանության բանակում այսուհետ ևս շարունակվելու են լայն թափով ընթանալ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորանոցների բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկա հրամկազմին ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ Հոդվածներ

Կարեն Աբրահամյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Նատա Հարությունյան

ՊԲ զորամասերում շարունակում է գործել զինծառայողների հետ հանդիպումների ու արձակուրդների արգելքը

Նատա Հարությունյան

Հակառակորդը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

Աշխեն
Բեռնում.....