14.1 C
Yerevan
3 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.10.2023
Գլխավոր » Փրկարարները մարել են Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում բռնկված հրդեհը
Այլ Լուրեր

Փրկարարները մարել են Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում բռնկված հրդեհը

«911» ծառայություն հունվարի 10-ին, ժամը 05:39-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի երրորդ մասնաշենքի 1-ին հարկի ննջասենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ ծխահարվել է ննջասենյակը (մոտ 12 քմ) և մասամբ այրվել գույքը:

Տարհանվել է 2 աշխատակից, 10 երեխա. Ռոման Է.-ին (ծնված 1997 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նմանատիպ Հոդվածներ

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Անի Գրիգորյան

Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը և պոկված տանիքը

Անի Գրիգորյան

Փրկարարները դուրս են բերել ձորը գլորված ավտոմեքենայի վարորդի դին

Նատա Հարությունյան
Բեռնում.....