Հունվարի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 400 քմ,
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 1 հա, Ոսկեվան գյուղում՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
