14.1 C
Yerevan
13 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 12.09.2023
Գլխավոր » ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում մարդկային գործոնը
Այլ Լուրեր

ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում մարդկային գործոնը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ նշելով, որ իրենց մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի պարզեն, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը:

«Երեկվա միջադեպից հետ մեր մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանանք հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է: Այժմ միանշանակ կարելի է բացառել, որ երկրաշարժ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ ցնցումը մարդկային գործոնի հետևանք է: Տարբեր վարկածներ կան, թե մարդկային ինչպիսի գործոնի հետևանքով կարող է տեղի ունեցած լինել այդ ցնցումը, հնարավոր է, որ հարակից տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը կամ թրթուրավոր տեխնիկա է անցել, որից էլ առաջացել է ցնցումը: Տեղադրված սարքերի միջոցով հստակ կպարզենք, թե ցնցումն ինչի հետևանք է»,- ասաց Զարգարյանը:

«Դալմա գարդեն մոլը» հունվարի 9-ի երեկոյան տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու առևտրի կենտրոնի հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել. «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում «Դալմա գարդեն մոլ»-ում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, «Դալմա գարդեն մոլը» չի աշխատելու։ Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում էոր որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար: «Հարգելի՛ քաղաքացիներհամացանցում լուրեր են շրջանառվումիբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքումուժեղ երկրաշարժ է սպասվումԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում էոր որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համարքանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմիցուստի ոչ մի հիմք չկա խուճապիԽնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

«Դալմա Գարդեն մոլն» ընդլայնվում է. «Հայկական ժամանակ»

Սերինե

Մոսկվացի փորձագետների եզրակացրել են, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային խնդիր չունի

Աշխեն

«Դալմա Գարդեն մոլ»-ում ցնցումների նախնական պատճառը օդորակիչների աշխատանքն էր

Սերինե
Բեռնում.....