28.1 C
Yerevan
23 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 22.09.2023
Գլխավոր » Սեուլում ակցիա է անցկացվել ընդդեմ «Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմի» և հակամարտությանը մասնակցության
Աշխարհ

Սեուլում ակցիա է անցկացվել ընդդեմ «Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմի» և հակամարտությանը մասնակցության

Հարավային Կորեայի ավելի քան 100 հասարակական միավորումների ներկայացուցիչներ այսօր Սեուլում ԱՄՆ դեսպանատան շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ «ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմի» և հարավկորեական զորքերի՝ Հորմուզի նեղուց ուղարկելու, այդ մասին հայտնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:
107 հասարակական կազմակերպությունն երի ներկայացուցիչներ հավաքվել են անմիջապես ամերիկյան դեսպանատան շենքի դիմաց «Ոչ ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմին », «Խաղաղություն», «Հարավային Կորեան չպետք է մասնակցի ԱՄՆ-ի ռազմական գործողություններին» և նման կարգախոսներ ներկայացնող պաստառներով:
Ակտիվիստները լրագրողների համար մամուլի աուլիս են անցկացրել, իսկ հետո, չնայած ցուրտ եղանակին, պառկել են ասֆալտին, մի քանի րոպե չեն շարժվել՝ պատկերելով պատերազմի զոհերի: Դեսպանատան տարածքը պահպանել է ավելի քան 50 ոստիկան:
«Իրաքին ԱՄՆ-ի հարվածը միջազգային օրենսդրության և Իրաքի ինքնիշխանության բացահայտ խախտում է… Այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը սրվի, Հարավային Կորեան ոչ մի դեպքում այնտեղ զորքեր չպետք է ուղարկի:ԱՄՆ-ը պարզապես մարդասպան է և պետք է ճանաչի իր պատասխանատվությունը տեղի ունեցողի համար: Հարավային Կորեան անկախ և ժողովրդավարական երկիր է, բայց ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուց հարավկորեական զորքեր ուղարկելու պահանջը ցույց է տալիս, որ նրանք մեզ որպես անկախ պետություն չեն ճանաչում»,-ասել է ակտիվիստներից մեկը:

Բեռնում.....