Հինգշաբթի օրը Սուխումում սկսված հանրահավաքի մասնակիցները նորից են հավաքվում Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքի մոտ, այդ մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
Այնտեղ են գտնվում նաև ՆԳՆ աշխատակիցները, սակայն նրանք զինված չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշերը շենքի մոտ մնացել է մոտավորապես 100 ցուցարար:
Ինչպես գործակալությանը հայտնել են ցուցարարները, մոտ 300 մարդ այս պահին գտնվում է շենքի ներսում: Շենքի շուրջ և նրա առջևի հրապարակում նույնպես այդքան մարդ կա հավաքված:
