17.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.09.2023
Գլխավոր » Ռուստամ Բադասյանի կինը չի աշխատում Լենա Նազարյանի գրասենյակում. նախարարը հերքել է տարածված լուրը
Այլ Լուրեր

Ռուստամ Բադասյանի կինը չի աշխատում Լենա Նազարյանի գրասենյակում. նախարարը հերքել է տարածված լուրը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իր կինը իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն ղեկավարելուն զուգահեռ աշխատում է նաև Ազգային ժողովում: Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (Լենա Նազարյանի հերքումը՝  https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3027405860623961):
Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2016 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից։

Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները զրո արդյունք են տալիս, իսկ առջևում նոր ծախսեր են:

Բարեփոխումները, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ քաղաքականության մշակումն անխափան շարունակվելու են»,- գրել է նախարարը։

Նմանատիպ Հոդվածներ

Ո՞ր փուլում է ադրբեջանցիների համար ՀՀ-ում անցակետերի կառուցման հարցը. Բադասյանի արձագանքը (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցենք մենք․ Ռուստամ Բադասյան

Անի Գրիգորյան

Ռուստամ Բադասյանը տեսաուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Անի Գրիգորյան
Բեռնում.....