Ֆրանսիայում կենսաթոշակային բարենորոգման դեմ համընդհանուր մոբիլիզացիայի մասնակիցները հունվարի 9-ին վերստին դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ ցույց տալու գործադուլը շարունակելու իրենց վճռականությունը, որն սկսվել Է դեկտեմբերի 5-ին: Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել Է 452 հազար մարդ, նրանցից 56 հազարին նախարարությունը հաշվել Է Փարիզում:
Մինչդեռ Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը՝ «Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան» (CGT), բերել Է այլ թվեր: Նրա ներկայացուցիչների խոսքով՝ Ֆրանսիայում ցույցերը հավաքել են առնվազն 1,7 միլիոն մարդ: Արհմիությունն իր կողմնակիցներին կոչ Է արել շարունակել մոբիլիզացիան հունվարի 10-ին, իսկ ապա նաեւ 11-ին:
Արհմիութենական կենտրոնների տվյալներով՝ ընդամենը հունվարի 9-ին Ֆրանսիայում կայացել են ավելի քան 200 ցույց եւ ամբողջությամբ վերցված տարբեր կարգի առնվազն 400 ակցիա:
Փարիզի ցույցերի արդյունքն ամփոփել են ոստիկանության պրեֆեկտությունում: Գերատհեսչության տվյալների համաձայն՝ ընդհարումների ընթացքում տուժել են 20 ցուցարար եւ 16 կարգի պահապան: Իր Twitter-ում պրեֆեկտությունը հայտնել Է, որ ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը կազմել Է 27, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
