Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել Է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ: Այդ մասին հայտնել Է ստուգատեսի մամուլի ծառայությունը, որը կանցկացվի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանրաճանաչ հերոսները, որոնց մարմնավորել Է Ջերեմի Այրոնսը, եւ նրա անփոխարինելի ոճն ինձ ուղեկցել են իմ կինեմատոգրաֆիական ճանապարհորդության ընթացքում եւ ակնառու կերպով ցուցադրել մարդկային բնավորության բարդությունը»,-հայտարարել Է փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի կինոքննադատ Կառլո Շատրիանը:
«Ես շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ Է՝ ստանալ Բեռլինալեի ժյուրիի նախագահի դերը, փառատոն, որով ես արդեն վաղուց եմ հիանում, եւ որին ես միշտ հաճույքով եմ այցելել»,-իր հերթին ընդգծել Է Այրոնսը: «Ինձ համար Բեռլինի փառատոնին ներկա լինելն առանձնահատուկ հաճույք Է»,-նշել Է նա: Այրոնսը խաղացել Է «Լոլիտա», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» եւ այլ ֆիլմերում: 1991 թվականին նա «Օսկար» մրցանակ Է ստացել լավագույն տղամարդու դերի համար՝ խաղալով «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
