19.1 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.09.2023
Գլխավոր » Արդեն մի քանի ամիս է հայաստանյան խմբերում ջարդված պրոֆիլներով կեղծ լուրեր են շրջանառվում, ներքին թշնամության առաջացնող գրառումներ տարածում․ Տիգրան Աբրահամյան
Իրավունք

Արդեն մի քանի ամիս է հայաստանյան խմբերում ջարդված պրոֆիլներով կեղծ լուրեր են շրջանառվում, ներքին թշնամության առաջացնող գրառումներ տարածում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան խմբերում հայկական օգտատերերի ջարդված հաշիվներով կեղծ լուրեր են տարածվում։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Քանի կեղծ պռոֆիլների և տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, ևս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատեն։

Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում։

Ինչևէ, արդեն մի քանի ամիս է,, տարբեր խմբերում, ընկերոջս անունից (ու ոչ միայն նրա) կեղծ լուրեր են շրջանառվում։ Բոլոր տեղերում գրառումը նույն է՝ կոչ փողոց դուրս գալու և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անել։

Ամեն անգամ գրում ենք ադմիններին, փորձում խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածում, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։

Գրառման տակ մեկնաբանություններ թողնելն էլ առանձնապես արդյունավետ չէ։ Սա համալիր լուծում պահանջող խնդիր է։ Երեկվա օրինակը այս խմբում է։

Այս օգտատիրոջ պռոֆիլն էլ ջարդված է, անձամբ եմ գրել, պատասխանել է ադրբեջանցի, պատասխանը սքրինով կդնեմ ներքևում։

Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ իրականացնել»։

Նմանատիպ Հոդվածներ

Որտե՞ղ էր Ռուբեն Վարդանյանը, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր իրականացնում Արցախի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Սերինե

Ադրբեջանի շարժերն ու կուտակումները միանշանակ կարելի է որակել որպես սադրանք․ Տ․ Աբրահամյան

Անի Գրիգորյան

Բայրամովի նշանակմամբ բանակցությունները կտուժեն. Տիգրան Աբրահամյան. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....