19.1 C
Yerevan
13 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 12.09.2023
Գլխավոր » Ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ մահացել նույն օրը
Այլ Լուրեր

Ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ մահացել նույն օրը

Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել: Այդ մասին հայտնել Է Daily Mail հրատարակությունը: 88-ամյա Բիլ Շաֆրաթը մահացել Է ծերանոցում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին:

Նրա կինը՝ Նենսին, որը պառկած Էր կողքի մահճակալին, վախճանվել Է չորս ժամ անց: «Վերջին շաբաթներին Բիլն արդեն չԷր կարողանում վեր կենալ անկողնուց: Մենք նրա մահճակալը եւ Նենսիի մահճակալը տեղափոխեցինք սենյակի կենտրոն,-պատմում Է Փեթ Քոռնելիուսը՝ Շաֆրաթների զարմուհին:- Իրենց վերջին շաբաթները նրանք բառիս ուղղակի իմաստով անցկացրել են ձեռք-ձեռքի բռնած»: Ազգականները նշել են, որ Շաֆրաթները երեխա չունեին: Բայց քանի որ Բիլը 12 հարազատ եղբայր ու քույր ուներ, նա շատ զարմիկներ ու զարմուհիներ ուներ: Բիլի եւ Նենսիի հուղարկավորությունը տեղի Է ունեցել հունվարի 2-ին Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցում, որտեղ նրանք ամուսնացել Էին: 2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել Էր, որ ամուսինները, ամերիկյան Ջեկսոն քաղաքից (Միչիգանի նահանգ), միասին ապրել են 70 տարի եւ 20 րոպե տարբերությամբ մահացել նույն հոսպիսում կողք-կողքի դրված մահճակալների վրա: Դեկտեմբերի 17-ին Մեյսոն քաղաքում (Միչիգանի նահանգ) տեղի Է ունեցել նրանց հուղարկավորությունը:

Բեռնում.....