Իրանում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այն դեռեւս հաստատված չԷ: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այսօրվա դրությամբ այն հաստատված չԷ»,- հայտարարել Է նա Telegram-ալիքում: Նախագահն ընդգծել Է, որ, հաշվի առնելով ԶԼՄ-ներում պետություների ղեկավարների արած վերջին հայտարարությունները, Կիեւը կոչ Է անում միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել Է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել Է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Ընդսմին նա ընդգծել Է, որ Իրանը կարող Էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված: Համանման տեսակետ Է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մինչդեռ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» Է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել Է իրանական հրթիռով: «Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ մեղադրանքները խաբեբայություն են, ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել նման մեծ ստի պատասխանատվությունը»,- հայտարարել Է Ռաբիին: Նա մեղադրանքները որակել Է որպես «ԱՄՆ-ի կառավարության հոգեբանական գործողություն»: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
