Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարը հզոր կազմ է հավաքել: Մրցաշարի 11 մասնակիցներից 10-ը գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է:
Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են 2 կանանց գրոսմայստեր, 2 կանանց միջազգային վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
Մեկ տարվա դադարից հետո չեմպիոնի կոչման համար կպայքարի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Մարիա Կուրսովան, ով մրցաշարում 2-րդ գործակիցն ունեցող շախմատիստուհին է: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Սիրանուշ Ղուկասյանը: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը գործակցով 4-րդն է:
