ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Սարո Գալստյան — «Լեո»
Անդրանիկ Կարապետյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Հակոբ Ուզունյան — «Լեո»
Էդվարդ Մկրտչյան — «Լեո»
Գոռ Սարգսյան — «Լեո»
Արթուր Մկրտչյան — «Լեո»
Տիգրան Վարդանյան — «Արարատ-Արմենիա»
Վահե Միրաքյան — «Արարատ-Արմենիա»
Խաչատուր Միքայելյան — «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան — «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս — «Լեո»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա — առանց ակումբի
Էնրիկե Կոստա Դա Սիլվա — «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա — «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան — «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան — ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան — «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին — ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս — «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)։
Հիշեցնենք, որ մարզահավաքի շրջանակում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 17-ին ժամը 19:00-ին և հունվարի 18-ին ժամը 16:00-ին։
