Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիա Է անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է 9News տեղական հեռուստաալիքը: Բողոքները կազմակերպվել են ուսանող ակտիվիստների եւ Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ բնաջնջման») շարժման կողմից:
The Sydney Morning Herald-ի տվյալներով՝ Սիդնեյի գործարար շրջանում բողոքի ակցիայի Է դուրս եկել մոտավորապես 20 հազար մարդ, նրանց երթուղին ձգվում Է քաղաքապետարանից մինչեւ խորհրդարանի շենք: Ինչպես նշում Է 7News-ը, ակցիայի մասնակիցները պահանջում են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի պաշտոնաթողությունը, քանզի գտնում են, որ նա պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին եւ գլուխ չի հանում երկրում ստեղծված իրադրությունից: Ակտիվիստները նաեւ պահանջում են անցնել վառելիքի նոր, ավելի Էկոլոգիական տեսակների: Բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ այլ քաղաքներում: Այսպես, 7News-ը նշում Է, որ Հարավային Ավստրալիայի նահանգի Ադելաիդա քաղաքում ակտիվիստներն արգելափակել են երթեւեկությունը գործարար շրջանի մի քանի փողոցներում: Ակցիային միացել Է նաեւ Մելբուռնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
