10.1 C
Yerevan
5 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 03.10.2023
Գլխավոր » CNN-ը հայտնել Է, որ Իրանում ինքնաթիռը կարող Էին խոցել երկու հրթիռով
Աշխարհ

CNN-ը հայտնել Է, որ Իրանում ինքնաթիռը կարող Էին խոցել երկու հրթիռով

Ամերիկյան հետախուզությունը եկել Է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել Է հունվարի 8-ին, խոցվել Է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի իրազեկ աշխատակիցների:

ԱՄՆ-ի հավաքած տեղեկատվության համաձայն, իրանական ռադարը բռնել Է հնարավոր թիրախը՝ ուկրաինական ինքնաթիռը: Շատ չանցած այդ օդանավը կործանվել Է: ԱՄՆ-ի հետախուզությունն անմիջապես չի հայտնել ստացված տվյալների մասին, քանի որ որոշել Է նախ դրանք ստուգել, նշում Է CNN-ը: Դրա հետ մեկտեղ ամերիկյան կողմը ելնում Է այն բանից, որ իրանցիներն ինքնաթիռը սխալմամբ են խոցել: Արեւմտյան մի շարք երկրների իշխանություններ հայտարարել են, որ, իրենց տվյալներով, ինքնաթիռը հավանաբար խոցվել Է Իրանի զինվորականների կողմից: Ընդ որում՝ սկզբնապես հաղորդվել Էր «երկիր-օդ» դասի միայն մեկ հրթիռով հնարավոր խոցման մասին: Թեհրանում հերքում են այդ մեղադրանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ

Սերինե

Իրանը Ռուսաստանին մատակարարել է առնվազն 18 հեռահար ԱԹՍ պետական ​​ավիաընկերության և ռազմածովային ուժերի նավերի օգնությամբ. The Guardian

Սերինե

Իրանի ԱԳՆ-ն հուսով է, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով

Սերինե
Բեռնում.....