8.1 C
Yerevan
5 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.10.2023
Գլխավոր » Մերձավոր Արևելյան տարածաշրջանում կրճատվելու է ԱՄՆ զինված ներկայությունը, առաջինն՝ Իրաքում․ փորձագետներ
Գլխավոր Նորություններ

Մերձավոր Արևելյան տարածաշրջանում կրճատվելու է ԱՄՆ զինված ներկայությունը, առաջինն՝ Իրաքում․ փորձագետներ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության առաջին փուլն ավարտված է: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե ավարտված է մարտավարական, տակտիկական փուլը։

«Հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Իրանը հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որ վերջ տա ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում, սա կարևոր հետևանքներ ունեցող նպատակ է»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը հիշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության գալու ժամանակ հայտարարել է, որ իր համար առաջնայինն ԱՄՆ է, ավելին՝ ձգտելու է թուլացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում։

«Կարծես Թրամփին չի հաջողվում իրականացնել, զուգահեռ աշխարհը միջազգային հարաբերությունների առումով մտնում է մի նոր փուլ: Ես կարծում եմ, որ մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի, երկու երկրներն իրենց նպատակներն արդեն դրել են, և տեսնենք, թե ինչ ընթացք կունենա»,-նշեց Սաֆրաստյանը։

Վերջինս խոսեց նաև Թուրքիայի մասին՝ նկատելով, որ Թուրքիան իր նպատակը հստակ ձևակերպել է։ Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային առումով առաջատար պետություն,  որը որոշումներ ընդունող ուժի կենտրոն կլինի:

 «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որի էությունն է` Զինված ուժերի օգտագործումը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր փուլ բոլոր հարևանների հետ և չի զլանում օգտագործել իր պոտենցիալը, որը Մերձավոր Արևելքում ամենաուժեղն է»,-շարունակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ասուլիսի մյուս բանախոս իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ, համաձայնելով գործըներոջ հետ, հավալեց, որ Ղասեմ Սոլեյմանին Իրանում նեծ սեր էր վայելում։

«Իրանում լայնածավալ սգո միջոցառումներ էին, և ահռելի թվով մարդիկ էին մասնակցում, ինչը ցույց է տալիս, թե ինչ հեղինակություն, համակրանք ու սեր էր վայելում Ղասեմ Սոլեյմանին: Ակնհայտ է, որ իրանցիները օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները` հասնելու իրենց հիմնական նպատակին` Մերձավոր Արևելյան տարածաշրջանում կրճատելու ԱՄՆ զինված ներկայությունը, և առաջինը դա վերաբերում է Իրաքի տարածքին»,-ասաց նա:

Ոսկանյանի գնահատմամբ՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետ իրանական հասարակությունը խիստ համախմբված է, և սոցիալական բողոքի գործողությունները իշխանություններից զգալիորեն պակասել են:

«Մենք ունենք Իրան, որն արտաքին վտանգի առաջ համախմբվել է, և այս իմաստով Սոլեյմանիի սպանությունը ոչ միայն ռազմական առումով կորուստ էր, այլ նաև իր մահով նա մինչև հիմա էլ ծառայում է իր ժողովրդին»,-եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ

Սերինե

Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ

Սերինե

ԱՄՆ-ն և Նորվեգիան դարձել են ԵՄ երկրներին նավթի և բնական գազի հիմնական մատակարարները՝ փոխարինելով Ռուսաստանին. Եվրոստատ

Սերինե
Բեռնում.....