Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ հատվածին կնախապատրաստվի ընկերական խաղերի և հավաքների միջոցով:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախքան արտասահմանյան հավաքի մեկնարկը «Ուրարտուն» ևս մեկ հանդիպում կանցկացնի: Փետրվարի 4-ին երևանյան թիմն ուժերը կչափի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վան» ՖԱ-ի հետ:
Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում:
