14.1 C
Yerevan
12 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 11.09.2023
Գլխավոր » Ձմեռային զորակոչն ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան
Սոցիալական

Ձմեռային զորակոչն ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:

Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի անցկացման փուլերի, մարզի զինկոմիսարիատից ստացված գրությունների քննարկումների, զորակոչի աշխատանքներում ներգրավված կազմակերպությունների համագործակցության հետ կապված հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը՝ նշելով, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժողովի քարտուղարի ներկայացմամբ՝ տարկետման իրավունք ստանալու համար Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Տարկետման իրավունք ստանալու համար դիմել են նաեւ երկու եւ ավելի երեխա ունեցող, որդեգրված, գիտական աշխատանք իրականացնող, ինչպես նաեւ ,Պատիվ ունեմե ծրագրում ընդգրկված անձինք: Հանձնաժողովը քննության առավ նշված քաղաքացիների անձնական փաստաթղթերը եւ օրենքով սահմանված կարգով տվեց տարկետման եզրակացություն:

Ձմեռային զորակոչի ընթացքը նորմալ ապահովելու նպատակով զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին: Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը:

Զորակոչային հանձնաժողովի նիստի ավարտին Գեղարքունիքի մարզպետը զորակոչային հանձնաժողովի անդամների ներկայությամբ ընդունեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, Գավառի գյուղատնտեսական քոլեջի ուսանող Կարեն Ղազարյանին, ով 2019 թվականի հոկտեմբեր ամսին Ուկրաինայում, ,Մարտ առանց կանոններիե մարզաձևի պրոֆեսիոնալ մենամարտում, հաղթող է ճանաչվել եւ արժանացել խրախուսանքի: Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզիկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ:

Խոսրով Խլղաթյան

Նմանատիպ Հոդվածներ

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Անի Գրիգորյան

Կառավարությունը կքննարկի Գրիգոր Զաքյանին ձմեռային զորակոչից տարկետում տալու հարցը

Սերինե

Գեղարքունիքում ձմեռային զորակոչն ընթանում է տոնախմբություններով

Diana Amirkhanyan
Բեռնում.....