14.1 C
Yerevan
3 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.10.2023
Գլխավոր » ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում. Ավստրիայի կանցլեր
Աշխարհ

ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում. Ավստրիայի կանցլեր

ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել: Հունվարի 10-ին այդ մասին հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն Ավստրիայի Ազգային խորհրդին (խորհրդարանի ստորին պալատին) նախարարների նոր կաբինետի հղած ուղերձում:

«Մեր ժամանակներում միջազգային ասպարեզում փոփոխվում Է ուժերի հարաբերակցությունը: Ու թեեւ ԱՄՆ-ը մնում Է աշխարհի ուժեղագույն տնտեսական եւ ռազմական պետությունը, այն մեզ համար ավելի անկանխատեսելի գործընկեր Է դարձել: Չինաստանը նույնպես հավակնոտ Է տնտեսական եւ ռազմական ոլորտներում, բայց նա հենվում Է միանգամայն այլ արժեքների հիմքի եւ պետական համակարգի վրա: Ռուսաստանը՝ մեր խոշորագույն հարեւանը Արեւելքում, կրկին այն փուլում Է, երբ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը վերջին ժամանակներս չի կրճատվել, այլ, ավելի շուտ, սաստկացել Է»,- ասել Է Կուրցը: «Մենք՝ որպես Եվրամիություն, անչափ հաջող ծրագիր ենք, բայց այս պայմաններում միջազգային հարցերում գործում ենք երբեմն փոքր-ինչ դժկամորեն եւ ոչ 100 տոկոս գործունակությամբ»,- ընդգծել Է Կուրցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ

Սերինե

ԱՄՆ-ն և Նորվեգիան դարձել են ԵՄ երկրներին նավթի և բնական գազի հիմնական մատակարարները՝ փոխարինելով Ռուսաստանին. Եվրոստատ

Սերինե

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան իրանական ԱԹՍ-ի հարձակման, իսկ նախօրեին Սիրիայում ավիահարվածներ էր հասցրել նաև Իսրայելը

Սերինե
Բեռնում.....