10.1 C
Yerevan
5 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 03.10.2023
Գլխավոր » Ոչ կանոնավոր, վայրիվերո. Լեզվի կոմիտեն անդրադարձել է հեռուստառադիոեթերի լեզվի խնդրին
Գիտակրթական

Ոչ կանոնավոր, վայրիվերո. Լեզվի կոմիտեն անդրադարձել է հեռուստառադիոեթերի լեզվի խնդրին

 Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար 2019 թվականին հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 47 վարույթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ոչ հայերեն ձևավորմամբ հրապարակային գրվածքները գույքագրվել են և՛ Երևանում, և՛ մարզային մի քանի համայնքներում։

«Մեր խնդիրը միայն վարույթներ հարուցելը չէ, մենք նաև ակտիվորեն իրազեկում ենք, տեղեկացնում ենք, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում: Կոմիտեն իրազեկող 98 գրություն է ուղարկել պետական մարմիններին ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, բարձրագույն ուսումնական հաստատություններին: Շատերը մինչև դատական գործն սկսելն արդեն շտկումներ են անում»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կոմիտեն մշտադիտարկում է զանգվային լրատվամիջոցների, հեռուստառադիոընկերությունների հաղորդումների լեզուն։ Լեզվի հետ կապված ամենաշատ խնդիրները հանդիպում ենք սերիալներում:

«Մենք դեռ դժգոհ ենք շատ հեռուստառադիոընկերությունների աշխատանքից, որովհետև լեզվական աշխատանք են անում մարդիկ, որոնք ներքին շահագրգռվածություն չունեն գործի նկատմամբ: Մեր խնդիրներից մեկն է այդ կարևորության գիտակցումը տեղ հասցնելը: Հասկանալի չէ՞, որ չի կարելի է փողոցի լեզուն կիրառել եթերում»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կոմիտեն բավական ակտիվ է թվային տիրույթում: Նախորդ տարի գործարկեց langcom.am և լեզվիկոմիտե.հայ հասցեներով կայքը: Գործում է կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ստեղծվել է կոմիտեի թվիթերյան էջը, ինչպես նաև գործում է յութուբյան ալիքը:

Կոմիտեն ակտիվ է նաև հորդորակների հրապարկման, տարածման գործում, որոնցով հանրությանն իրազեկում է այս կամ այն լեզվական սխալների մասին: Կոմիտեն նախորդ տարի հրապարակել է հայերենի գործածությանը, կանոնարկմանը և լեզվական այլ հարցերին վերաբերող 25 հորդորակ՝ ուղղված հանրությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին և կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին։ Օտարալեզու բառերի հայերեն համարժեքները կանոնարկելու նպատակով հրապարակվում է «Օտար բառերի հայերեն փոխարժեքները» հորդորակների շարքը։ Կազմվել է 11 այդպիսի հորդորակ, ներկայացվել 373 օտար բառերի հայերեն համարժեքները։

Նմանատիպ Հոդվածներ

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնն անընդունելի է համարում ընդունելության քննությունների ցանկում հայոց լեզվի ընտրովի լինելը

Անի Գրիգորյան

Գևորգ Գորգիսյանի հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍՆ

Diana Amirkhanyan

Իրենք իրենց գիտխորհուրդներով թող որոշեն, հիմնավորեն, ի սեր աստծո. նախարարը՝ հայագիտական առարկաների վերաբերյալ

admin1
Բեռնում.....