17.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.09.2023
Գլխավոր » ԱՄՆ-ը Կիևին կարևոր տվյալներ Է փոխանցել Իրանում ինքնաթիռի կործանման վերաբերյալ
Աշխարհ

ԱՄՆ-ը Կիևին կարևոր տվյալներ Է փոխանցել Իրանում ինքնաթիռի կործանման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ Է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները: Այդ մասին հունվարի 10-ին Twitter-ում գրել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին հանդիպում ենք ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների, մասնավորապես, Ուկրաինայում դեսպանության ղեկավար Քրիստինա Քվինի հետ,-գրել Է Պրիստայկոն:-Ստացել ենք կարեւոր տվյալներ, որոնք կհետազոտվեն մեր մասնագետների կողմից: Ուկրաինայի ԱԳ ղեկավարը հավելել Է, որ խոսակցություն Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Ավելի վաղ Զելենսկին կոչ Է արել միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ

Սերինե

Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ

Սերինե

ԱՄՆ-ն և Նորվեգիան դարձել են ԵՄ երկրներին նավթի և բնական գազի հիմնական մատակարարները՝ փոխարինելով Ռուսաստանին. Եվրոստատ

Սերինե
Բեռնում.....