19.1 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.09.2023
Գլխավոր » ԵԱՏՄ պահանջով Հայաստանից երրորդ երկրներ մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի
Կարևոր

ԵԱՏՄ պահանջով Հայաստանից երրորդ երկրներ մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի

Հայաստանից երրորդ երկրներ մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի: ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու նպատակով իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft.am կայքում 2019-ի դեկտեմբերի 30-ին հրապարակվել է նախագիծ, որում նշված է արգելված ապրանքախմբերի ցանկը: Դրանում ներառված են վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով, ասեղնատերև տեսակներից, սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը պայմանավորված է ԵԱՏՄ օրենքներով և նախկինում տրված արտոնությունների ժամկետի սպառմամբ: «Կա երրորդ երկրներ արտահանման ցուցակ, որն արգելում է որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ-ից, այդ թվում` Հայաստանից: Ընդհանուր շահերի խնդիր է, նույնը ավտոմեքենայի մաքսատուրքերի դեպքում է, որ երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսադրույքներն ավելանում են` տեղական արտադրությունը զարգացնելու նպատակով: Այսինքն` Ռուսաստանն ունի նման մեքենաների արտադրություն ու մտածել է կանխել ներմուծումը, մաքսատուրքը բարձրացնել, որպեսզի խթանի տեղական արտադրությունը»:

Նմանատիպ Հոդվածներ

Չնայած պատժամիջոցներին, անցյալ տարի Ռուսաստանը ռեկորդային գումար է վաստակել նավթի և գազի արտահանումից` առնվազն վերջին 27 տարվա ընթացքում

Սերինե

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ

Անի Գրիգորյան

ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի կառավարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր

Անի Գրիգորյան
Բեռնում.....