24.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.09.2023
Գլխավոր » Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը շարունակում է աշխատանքը
Այլ Լուրեր

Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը շարունակում է աշխատանքը

Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը վերանայելու նպատակով:

Ձմեռային զորակոչի շրջանակում քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:

Զորակոչի գործընթացի թափանցիկութունն ու օրինականությունն ապահովելու, քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը արագ լուծելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգործի մինչև զորակոչի ավարտը՝ քաղաքացիներին ընձեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

Նմանատիպ Հոդվածներ

Աշխատանքից դուրս գալու դիմումները պատրաստ են, չենք ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Սերինե

Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

Նատա Հարությունյան

9-րդ միջոցառմանը դիմելու ձևը պարզեցվել է

Սերինե
Բեռնում.....