19.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.09.2023
Գլխավոր » Երևանում 2020-ին նորերով կփոխարինվի 500 վերելակ
Այլ Լուրեր

Երևանում 2020-ին նորերով կփոխարինվի 500 վերելակ

Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները եւ գնումերից առաջացած տնտեսումները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։

Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։

Հիշեցնեմ, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»,- գրել է նա։

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ Վրաստանը չի կարող լինել միջնորդ Երևանի և Բաքվի միջև․ պարզաբանում է փորձագետը

Սերինե

Numbeo առցանց պորտալը Երևանը դասել է ամենաանվտանգ 20 քաղաքների թվում

Սերինե

Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ

Սերինե
Բեռնում.....