17.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.09.2023
Գլխավոր » Հայտնի են դարձել տասնամյակի ամենավաճառվող վինիլային ալբոմները
Այլ Լուրեր

Հայտնի են դարձել տասնամյակի ամենավաճառվող վինիլային ալբոմները

Հայտնի են դարձել, թե որ վինիլային սկավառակներն են առավել մեծ ժողովրդականություն վայելել անցած տասնամյակում: Այդ մասին հայտնել Է Consequence Of Sound մասնագիտացած հրատարակությունը:

Ամենավաճառվողների ցուցակում առաջատար դիրքեր ունեն անցած տարիների ձայնագրությունները: Այսպես, միայն մեկ ստուդիական ալբոմ Է, որը թողարկվել Է 2010 թվականից հետո, այն Է՝ Լանա Դել Ռեյի «Born to die»-ը, հայտնվել տասնյակում, ճիշտ Է, ամենավերջին տեղում:

Ցուցակում կա եւս մեկ սկավառակ, որը թողարկվել Է 2010 թվականից հետո: Խոսքը վերաբերում Է «Guardians of the galaxy awesome mix vol.1»-ին՝ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի սաունդթրեքին, այն 376 հազար վաճառված օրինակով հայտնվել Է երրորդ տեղում: Առաջատարը The Beatles-ն Է, որի «Abbey Road» ալբոմը վերջին տասը տարվա ընթացքում գնել են 558 հազար անգամ: Լիվերպուլյան քառյակը Pink Floyd-ի “The dark side of the moon”-ից առաջ Է անցել 200 հազար օրինակով: The Beatles-ը նաեւ յոթերորդ հորիզոնականն Է զբաղեցրել “Sgt. pepper’s lonely hearts club band” սկավառակով: Տասնյակում տեղ են գտել նաեւ Մայքլ Ջեքսոնի, Բոբ Մառլիի, Էմի Ուայնհաուսի, Մայլզ Դեւիսի եւ Fleetwood Mac-ի աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....