13.1 C
Yerevan
4 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.10.2023
Գլխավոր » Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարում նվիրատվությունների գումարը գերազանցել Է 130 մլն դոլարը
Աշխարհ

Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարում նվիրատվությունների գումարը գերազանցել Է 130 մլն դոլարը

Ավելի քան 190 մլն ավստրալիական դոլար (131 մլն դոլար) Է հանգանակվել Ավստրալիայի հարավարեւելյան ափին մոլեգնող անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Միջոցների հանգանակման տարբեր ակցիաներին մասնակցել Է կես միլիոնից ավելի մարդ:

Ինչպես նշել են Նոր Հարավային Ուելսի տարածաշրջանային հրշեջ ծառայությունում, որը հանգանակված բոլոր միջոցների գրեթե երրորդ մասի ստացողն Է, այդ փողերը շատ հարկավոր կլինեն, երբ հրդեհները հաջողվի մարել: «Սա աննախադեպ ֆինանսական աջակցություն Է, ընդ որում ոչ միայն հայտնիներից կամ մարզիկներից, այլեւ ամբողջ աշխարհի հասարակ, ամենեւին Էլ ոչ հարուստ մարդկանցից»,-պատմել Է կամավոր Սթիվեն ՄաքԴոնալդը, որն օգնում Է Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությանը (NSWRFS):

Ֆոնդը, որը հիմնվել Է կատակերգական դերասանուհի Սելեստա Բարբերի կողմից, ընդամենը մեկ շաբաթում հավաքել Է գրեթե 50 մլն դոլար, որը, ինչպես պատմել են NSWRFS-ի հրշեջ ծառայությում, կօգտագործվի, այդ թվում նաեւ կամավորների վարձատրման համար: Միլիարդատեր Էնդրյու Ֆորեսթը 70 մլն ավստրալական դոլար (48 մլն դոլար) Է նվիրաբերել այրված ենթակառուցվածքի վերականգնման եւ ազգային ռազմավարության ստեղծման համար, որը թույլ կտա ավելի լավ դիմակայել տարերային աղետներին եւ գլոբալ տաքացման հետեւանքներին:

Պոլ Ռամսիի ֆոնդը հատկացրել Է 30 մլն ավտրալական դոլար, ավստրալական խոշորագույն բանկերը ներդրել են 5-ական միլիոն: Եվս 4,3 մլն ավստրալական դոլար (3 մլն դոլար) նվիրաբերել Է հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի ֆոնդը: Երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը 1 մլն դոլար Է նվիրաբերել տարերային աղետներից տուժածներին օգնության ավստրալական հիմնադրամին: Նվիրատուների թվում են՝ դերասաններ Քրիս Հեմսվորթը եւ Նիկոլ Քիդմանը, երգչուհի եւ կոմպոզիտոր Քայլի Մինոուգը, «Մետալիկա» ռոք-խումբը եւ շատ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ավստրալիայում 1400 կմ երկարությամբ ճանապարհի վրա վերջապես հայտնաբերվել է ռադիոակտիվ ցեզիում-137-ով կորած պարկուճը

Սերինե

Ավստրալիայի արևմուտքում 1300 կիլոմետր երկարությամբ մայրուղու վրա փնտրում են օրեր առաջ կորցրած փոքրիկ պարկուճը ռադիոակտիվ ցեզիում-137-ով

Սերինե

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքում

Անի Գրիգորյան
Բեռնում.....