16.1 C
Yerevan
16 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 15.09.2023
Գլխավոր » «The New York Times»-ի շաբաթվա առաջարկների մեջ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք է
Մշակութային

«The New York Times»-ի շաբաթվա առաջարկների մեջ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք է

պարբերականը գրքի անոտացիայում նշում է՝ՄըքՔորմիկի նովելն սկսվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից մոտ 60 տարի անց՝ վաղ 1970-ականներին Կիրովականում տեղի ունեցած դեպքերի նկարագրությամբ: Պատմվում է Խորհրդային Հայաստանում երկու զարմիկների մասին. նրանք միմյանց սիրում էին հարազատ եղբայրների պես: Նրանցից մեկը Ռուբեն Պետրոսյանը, որը խոստումնալից նարդի խաղացող էր, հետաքրքրված էր քաղաքականությամբ, իսկ Ավո Գրեգորյանը՝ գրավիչ մի երիտասարդ, աստիճանաբար դառնում է պրոֆեսիոնալ ըմբիշ Միացյալ Նահանգներում:

Ռուբեն Պետրոսյանը հետաքրքրված է նախնիների պատմությունն ուսումնասիրելով: Ռուբենին վշտացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը, այն հանցագործության, որը մինչև օրս հերքվում է դրա ոճրագործների սերունդների կողմից, և նա երազում է վրեժխնդրության մասին: Երբ նրա որբ զարմիկը գալիս է ապրելու իր ընտանիքի հետ, Ռուբենի կյանքը փոխվում է: Սակայն նրանց ճանապարհները բաժանվում են, երբ Ռուբենն անհետանում է, սկսում մի գործունեություն, որը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ ստիպելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ճակատագիրը զարմիկներին նորից միավորում է, երբ Ռուբենը գաղտնի կերպով կապվում է Ավոյի հետ, համոզում, որ հեռանա իր սիրեցյալ Մինայից, միանա իր գործունեությանը՝ ընտրություն, որը կտրուկ փոխում է նրանց կյանքը:

Ինչպես գրքի մասին նկարագրությունում է նշված՝ այն սթորիթելինգի գլուխգործոց է: Հեղինակը հիանալի կերպով նկարագրում է պատմության և անարդարությունների ազդեցությունը սովորական կյանքի վրա:

«Մանրապատկերային ուրվագիծն այս վեպն անխուսափելիորեն դարձնում է գերհագեցած, բայց ՄըքՔորմիկն այն հիանալի կերպով ճկուն է դարձնում»,-գրել է գրախոսներից մեկը: 

Քրիս ՄըքՔորմիկը ծնունդով Կալիֆոռնիայից է, սակայն նրա մայրն ԱՄՆ-ում հաստատվել է Հայաստանից: Քրիսն այժմ Մինեսոտա նահանգի համալսարանի դոցենտ է:

Նմանատիպ Հոդվածներ

Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց էլ Թուրքիան պատասխանատվություն չի կրում. ԵԽ պատգամավոր

Նատա Հարությունյան

Սենատոր Փորտանտինոն լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմն ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Նատա Հարությունյան

Հայոց ցեղասպանությունը՝ ամերիկյան մամուլում. տպագրվել է The Washington Post-ի հրապարակումների երկհատորյակը

Նատա Հարությունյան
Բեռնում.....