2.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ դեսպանատունը գրոհելու Սոլեյմանիի պլանի վերաբերյալ ապացույցներ չի ունեցել
Աշխարհ

Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ դեսպանատունը գրոհելու Սոլեյմանիի պլանի վերաբերյալ ապացույցներ չի ունեցել

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ չի տեսել ինչ-որ որոշակի ապացույցներ այն բանի, որ «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին մտադիր էր հարձակումներ իրականացնել չորս ամերիկյան դեսպանատների վրա, այդ մասին, «Interfax» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել է «CBS News»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Սոլեյմանիի չեզոքացման ամերիկյան հատուկ գործողությունն իրականացվել է, որպեսզի կանխվեն ԱՄՆ չորս դեսպանատների վրա հարձակումները:

Միևնույն ժամանակ, Էսպերը չի բացառել, որ հարձակումներ իրոք կարող էին տեղի ունենալ: «Նախագահը կոնկրետ ապացույցներ չի բերել: Նա ասել է, որ այդպես է ենթադրում»,-ասել է նա:

Նմանատիպ Հոդվածներ

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Սերինե

Դոնալդ Թրամփը չի մասնակցի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

Նատա Հարությունյան

Ես պարզապես ուզում եմ 11 780 ձայն. ձայնագրությունը գաղտնազերծել է Թրամփի ճնշումը Ջորջիայի նկատմամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....