2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » ՀՀ զինվորական դատախազը ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին
Այլ Լուրեր

ՀՀ զինվորական դատախազը ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ 2020 թվականի հունվարի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:

Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Անձանց առողջական վիճակի վերաբերյալ ունեցած կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է այդ զորակոչիկներին կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:

Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկությունները, գանգատներն ու մտահոգությունները՝ ՀՀ զինվորական դատախազը զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավելուն ուղղված իր նկատառումներն է ներկայացրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

 Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը  գնահատելով բավարար՝ այցի վերջում Վահե Հարությունյանը բարի և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ զինվորական դատախազը հանդիպում է ունեցել ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ

Նատա Հարությունյան

ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

Նատա Հարությունյան

ՀՀ զինվորական դատախազը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետություն կատարած այցի ընթացքում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին