Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ հանրության մեջ Է հայտնվել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո: Այդ մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը:
Հունվարի 14-ին Մարքլն այցելել Է կանադական Վանկուվեր քաղաքում գտնվող կանանց ճգնաժամային կենտրոն: «Տեսեք, թե ում հետ ենք մենք այսօր պատիվ ունեցել թեյ խմելու:
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մեզ հյուր Է եկել, որպեսզի քննարկի կանանց վերաբերող կենսականորեն կարեւոր հարցեր»,- պատմել են կենտրոնի ներկայացուցիչները պաշտոնական Facebook-խմբում: Մեկնաբանություններում ցանցի օգտատերերը հիացել են Մարքլի արտաքինով:
«Ինձ դուր Է գալիս, որ նա եկել Է ամենօրյա հագուստով, այլ ոչ թե, այսպես ասած, «դքսուհու հագուստով»: Նա շատ հասարակ Է, այնպիսին, ինչպիսին Հարրին Է»,-նշել Է յուզեր Լյուսի Հարիսոնը: Ներկայում Մարքլը Կանադայում Է ապրում իր ութամսական որդու՝ Արչիի հետ եւ ակտիվորեն զբաղվում Է բարեգործությամբ: Նրա ամուսինը՝ Հարրին, գտնվում Է Մեծ Բրիտանիայում:
