4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » «Ժողովուրդ». Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմ­նա
թերթերի տեսություն

«Ժողովուրդ». Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմ­նա

«Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Այս ոլորտում փոփոխությունների մասին բազմիցս է խոսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ իշխանությունները ցանկանում են՝ այս օրենքն ուժի մեջ մտնի մինչև 2021 թվականը: Բանն այն է, որ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, և նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, և գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն:

Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում: Եվ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային:

Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստաընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմ­նա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ Հոդվածներ

ԶԼՄ-ներին առնչվող հայտնի նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինի «չնույնականացված աղբյուր» եզրույթով

Անի Գրիգորյան

Զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնելը խնդիրը չի կարգավորելու, փոխարենը հարվածի տակ են ընկելու ԶԼՄ-ները. իրավապաշտպան

Սերինե

ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել

Անի Գրիգորյան
Բեռնում.....