4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Եվրոպան պետք Է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել աշխարհում. Մերկել
Քաղաքականություն

Եվրոպան պետք Է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել աշխարհում. Մերկել

Եվրոպան պետք Է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ եւ զարգացնել իր ռազմական ներուժը, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակում են փոխվել: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 15-ի երեկոյան Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում ։

«Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը թուլանում Է, եւ այդպես կլինի ցանկացած նախագահի դեպքում,- ասել Է Մերկելը:- Ուստի մենք բոլորս Եվրոպայում եւ հատկապես Գերմանիայում, պետք Է ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք մեզ վրա»:

Նրա խոսքով՝ դա վերաբերում Է նաեւ ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք Է մեծացնի իր ներուժը եւ ավելացնի ռազմական ծախսերը՝ դրա համար օգտագործելով ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին, ինչը նախատեսված Է դաշինքի հանդեպ անդամների պարտավորություններով: «եվրոպան նաեւ պետք Է պատրաստ լինի, եթե դա անհրաժեշտ Է, միջամտել (արտասահմանում հակամարտությունների լուծմանը):

Դրա օրինակը, ըստ իս, Աֆրիկան Է»,- ասել Է Մերկելը՝ հիշեցնելով Բունդեսվերի մասնակցությունը միջազգային առաքելություններին Աֆղանստանում, Մալիում, Սենեգալում եւ Սոմալիում: Ընդսմին կանցլերն ընդգծել Է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը կշարունակվի եւ մեծ նշանակություն կունենա «հատկապես հիմնարար հարցերի լուծման ոլորտում, որոնք վերաբերում են համաշխարհային արժեքներին ու շահերին»: Նրա խոսքով՝ միջազգային քաղաքականության մեջ Գերմանիայի եւ Եվրոպայի հաջողության գրավականը կլինի Եվրամիության միասնությունը, քանի որ «Գերմանիան չափազանց փոքր Է, որպեսզի ինքնուրույն Էական աշխարհաքաղաքական ազդեցություն գործի» աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մերկելը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների լույսի ներքո Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցման մասին

Անի Գրիգորյան

Մերկելը կարծում է, որ համավարակն ազդում է տնտեսության մեջ ուժերի հավասարակշռության վրա

Անի Գրիգորյան

Մերկելը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատել Է XX դարում «իսպանական գրիպի» համաճարակի հետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....