4.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դատի են տվել ՀԿ-ների ղեկավարներին. «Հայկական ժամանակ»
թերթերի տեսություն

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դատի են տվել ՀԿ-ների ղեկավարներին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է.

Մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդներ դատի են տվել «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթենիկ Խլղաթյանին:

Նրանք պահանջում են պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում: Հայցը ներկայացվել է հունվարի 22-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին: Մարտի 1-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանից և Խլղաթյանից պահանջում են միայն ներողություն խնդրել իրենց այն հայտարարության համար, թե Մարտի 1-ին մարդիկ դուրս էին եկել փողոց թալան իրականացնելու, իշխանակռիվ տալու համար:

Իրավահաջորդները դատի են տվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին: Եգորյանի խոսքով` նա հայտարարել էր իբր 30 միլիոն դրամով ազգականների շիրիմը վաճառելու մասին: Նրանից էլ վիրավորանքի համար 1 մլն դրամ  փոխհատուցում են պահանջում:

Առավել  մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....