20.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը
Աշխարհ

Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը

Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել Է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել Է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում։

Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով:

Այն միացրել են արհեստական կոկորդի եւ բարձախոսի եւ ձայնագրել ստացված ձայնը. «ա»-ի եւ «Է»-ի միջեւ ինչ-որ միջին ձայն: Տեսագրության մեջ այդ ձայնը կարելի Է լսել 30-րդ վայրկյանին: Նեսյամունն ամենահայտնի եւ լավ պահպանված մումիաներից մեկն Է, որը գտնվում Է Մեծ Բրիտանիայի տարածքում (Լիդսի թանգարանում):

Քրմի աճյունով սարգոֆագը գտել են Եգիպտոսում Ամոն աստծու տաճարի պեղումների ժամանակ: Հոգեւորականն ապրել Է Ռամզես XI-ի ժամանակներում եւ մահացել մոտավորապես 50 տարեկան հասակում: Նրա սարկոֆագի վրա գրված Է խնդրանք աստվածներին՝ իրեն վերադարձնել խոսելու ձիրքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են նշել

Աշխեն

Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ Է չեզոքացնելու 2019-nCoV վիրուսը

Աշխեն

Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

Աշխեն
Բեռնում.....