-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը
Այլ Լուրեր

Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: 

Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր:

 

Նմանատիպ Հոդվածներ

Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները վերսկսվել են

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին