-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը «Բերկուտ» անվտանգության ծառայությունում պահնորդ է աշխատել. «Հայկական ժամանակ»
թերթերի տեսություն

«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը «Բերկուտ» անվտանգության ծառայությունում պահնորդ է աշխատել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է.

Նախօրեին զենքը ձեռքին՝ «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած և կրակոցներ արձակած 32- ամյա Արթուր Թորոսյանը աշխատել է «Բերկուտ» անվտանգության ծառայությունում՝ որպես պահնորդ: Նա, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է 2019-ի հոկտեմբերին:

«Բերկուտ» անվտանգության ծառայության տնօրեն Վահագն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատվելու պատճառով չի հետաքրքրվել, մտածել է, թե բարձրագույն կրթություն ստացած տղա է, հավանաբար ուզում է իր մասնագիտությամբ աշխատել.

«Ինքը մի բուհ արդեն ավարտել էր, Կառավարման ակադեմիայում էլ սովորում էր, իմ կարծիքով՝ երևի իր մասնագիտությամբ էր ուզում գնալ, աշխատել»,- իր երկուսուկես տարվա աշխատակցի մասին ասաց Հարությունյանը և շարունակեց. «Իմ շփումը իր հետ շատ չի եղել, բայց ինչքանով ես գիտեմ, որպես պահնորդ, նորմալ է իրեն դրսևորել, գրագետ տղա, այսպես ասեմ: Անգամ ինձ համար զարմանալի էր, որ հնարավոր է՝ այսպիսի բան անի»:

Մեր հարցին՝ հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր երկուսուկես տարվա ընթացքում չի՞ նկատվել նրա մոտ՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ միայն չի նկատել, այլև գիտի, որ աշխատանքի ընդունվելուց առաջ բժշկական զննություն է անցել, որ պահնորդի որակավորում ստանա:

«Այսինքն՝ այդ ամենը ինքը անցել է: Միգուցե ինչ-որ բաներ իր մոտ հետո ի հայտ են եկել, ես դա կարող էի չտեսնել, որովհետև մեր հարաբերությունները ամենօրյա չէին»,- հավելեց նա:

Խոսելով այն մասին, թե որտեղից զենք կարող էր հայտնվել Արթուր Թորոսյանի մոտ՝ «Բերկուտ»-ի տնօրենն ասաց, որ իրենց մոտ զենքով ծառայություն ընդհանրապես չկա. Արթուր Թորոսյանը պահնորդ է աշխատել «Բերկուտ»-ի համազգեստով, լոգոտիպով, բայց՝ առանց զենքի:

Փորձեցինք զրուցել նաև Արթուր Թորոսյանի մոր՝ Արտաշատի գրադարանում աշխատող տիկին Հասմիկի հետ: Թորոսյանի մորաքույրը մեզ փոխանցեց, որ իր քույրը շատ վատ է զգում, քիչ առաջ շտապօգնությունը նրան ներարկում է արել և քնած է: Մորաքույրն ասաց նաև, որ ոչինչ չունեն ասելու:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

Աշխեն

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Diana Amirkhanyan

«Էրեբունի պլազա» ներխուժած անձը դեռևս ցուց­մունք չի տվել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....