9.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում
Մշակութային

Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում

Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը վերստին կհանդիպեն «Մահացու զենք 5» ժապավենի նկարահանման հարթակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «հայտնել Է NME-ն:

Սցենարը դեռեւս ավարտին չի հասցվել, բայց արդեն հայտնի Է, որ Գիբսոնը եւ Գլովերը կմասնակցեն նախագծին: «Դա կլինի ֆրանշիզայի վերջին ֆիլմը: Ռիչարդ Դոնները դարձյալ կվերադառնա որպես դրա ռեժիսոր: Կվերադառնա նաեւ օրիգինալ դերասանական կազմը: Դա ապշեցուցիչ Է: Ռեժիսորի համար դա խիստ անձնական պամություն Է»,- ասել Է պրոդյուսեր Դան Լինը: Նրա խոսքով՝ երկար սպասված ժապավենի սյուժեի կենտրոնում վերստին կհայտնվեն դետեկտիվներ Մարտին Ռիգսը եւ Ռոջեր Մերտոն: Հնարավոր շարունակության շուրջ մի քանի տարի տեւած բանավեճերից հետո սա այն բանի առաջին պաշտոնական հաստատումն Է, որ հաջորդ «Մահացու զենքն» ընթացքի մեջ Է: 2012 թվականին Գիբսոնը հավաստիացնում Էր, թե ոչ ոք չի կարողանա իրեն համոզել նկարահանվելու դրանում: Ֆրանշիզայի չորրրորդ մասը Էկրան Է բարձրացել 22 տարի առաջ, իսկ ամենաառաջին ֆիլմը՝ 1987 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել Գիբսոն

Նատա Հարությունյան
Բեռնում.....