20.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 16.09.2023
Գլխավոր » Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում
Այլ Լուրեր

Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քիչ առաջ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Դրա ընթացքում մենք քննարկեցինք ստեղծված  իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարց, որի վերաբերյալ մոտ ժամանակներս` 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց` դա ենթադրում է նաև միջազգային պարտավորությունների շրջանակում փոփոխություններ, և ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:

Հանձնաժողովի նիստում քննարկել են նաև Չինաստանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցերը: «Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում են սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ պարզապես փորձելու են նվազեցնել պոտենցիալ վտանգ ներկայացնող քաղաքացիների մուտքը Հայաստան:

Հունվարի 30-ի ուշ երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը արտակարգ կոմիտեի հանդիպումից հետո հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ: Դա պայմանավորված է եղել նրանով, որ երեկ արձանագրվել է Չինաստանից դուրս մարդուց մարդ փոխանցման դեպք:

Բեռնում.....