Սասեքսի դուքսը կարոտել Է ընկերներին եւ սկսել Է WhatsApp մեսենջերից ավելի հաճախ օգտվել այն բանից հետո, երբ հրաժարվեց թագավորական արտոնություններից, տիտղոսից եւ հեռացավ Մեծ Բրիտանիայից: Այդ մասին հայտնել Է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Դե իհարկե, արքայազն Հարրին սկսել Է կարոտել իր ընկերներին: Ով Էլ որ նրա տեղը լիներ՝ կկարոտեր Սակայն դուքսը նրանց հետ կապ Է պահպանում WhatsApp-ի ընդհանուր չաթերում ,-նշել Է անանուն աղբյուրը, որը մոտ Է կանգնած թագավորական ընտանիքին:
Այժմ նա մեսենջերից ավելի շատ Է օգտվում, քան երբեւիցե, եւ լուսանկարներ Է ուղարկում նրանց: Այդ ամենից զատ, չաթերում նա ընկերների հետ ծիծաղելի տեսանյութեր Է փոխանակում»: Հունվարի 20-ին Սասեքսի դուքսը Մեծ Բրիտանիայից Կանադայի Վանկուվեր քաղաք Է մեկնել կնոջ՝ Մեգան Մարքլի եւ ութամսական որդու՝ Արչիի մոտ: Ներկայում ընտանիքն ապրում Է Կանադայում՝ մոտավորապես 14 միլիոն կանադական դոլար արժողությամբ Mille Fleurs առանձնատանը:
