4.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » ՍԴ անդամի կորած երեխան հայտնաբերվել է. «Հայկական ժամանակ»
թերթերի տեսություն

ՍԴ անդամի կորած երեխան հայտնաբերվել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի՝ օրեր առաջ կորած երեխան հայտնաբերվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Հունվարի 27-ին Նազարյանը դիմել էր Ոստիկանություն՝ ասելով, որ իր 8-ամյա որդուն հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բնակչին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։ Դատավորը նշել էր, որ, իր կարծիքով, նախկին կինը տղային առևանգել է:

Զարզանդ Գաբրիելյանը մեր զրույցում նշեց, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերով երեկ՝ փետրվարի 4-ին, որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայությունը) քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....